Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նաիրիտցիները փակեցին փողոցը (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nairit

Նաիրիտցիներն այսօր մոտ 5 րոպե փակեցին Տիգրան Մեծ փողոցը, սակայն ոստիկանությունը նրանց հեռացրեց այդտեղից։ Սա նշան էր բողոքի, որ նաիրիտցիներից ընդամենը  600 հոգի  է ստացել աշխատավարձ-պարտքը, 300 -ինը  այսօր կփոխանցվի. «Իսկ մնացած 1400 հոգունը հասցնելո՞ւ են վաղը փոխանցեն, թող գոնե դուրս գան ասեն՝վաղը փոխանցելու ենք, ի՞նչ եք շուխուռ անում։ Այդ աստիճանի սեփական խոսքը անարգել կարելի՞ է, ոնց որ անում է վարչապետը, նախարարը՝ իրենց նախագահով հանդերձ։ Հիմա խնդրելու եմ, որ բոլորը իրենց գրպաններից հանեն էն 200 դրամը, որով հասել են այստեղ եւ շպրտեն իրենց երեսին»,-ասում է «Նաիրիտ» գործարանի նախկին աշխատակից Անուշ Հարությունյանը եւ դիմելով էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին, ասում. «Նախարար մարդ ես, կարելի՞ է՝դուրս ես գալիս, ամենապատասխանատու հայտարարությունն ես անում, թե նախագահի հանձնարարականով, վարչապետի որոշմամաբ խորհրդակցել ենք ու մինչեւ ամսի 15-ը կփակվի նաիրիտցիների աշխատավարձերը»։ «Նաիրիտ»-ի աշխատակիցները մտադիր են մինչեւ վաղը կառավարության շենքի առջեւ սպասել, մինչեւ բոլորի աշխատավարձ-պարտքը վճարեն։