Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երեւանում սպասվում է +40 աստիճան. ոչ աշխատանքային օր չի լինի

Հասարակություն
Shog-Yerevan

Հունիսի 31-ին եւ օգոստոսի 1-ին հանրապետության հովտային գոտիներում, այդ թվում նաեւ Երեւանում, կլինի 0-ից բարձր՝ 40 աստիճան ջերմություն։ ՏԿԱԻՆ «Հայհիդրոմետ» ծառայությունը զգուշացնում է՝ սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ «Ա1+»-ի հետ զրույցում Աշխատանքի եւ Սոցիալական հարցերի նախարարությունից տեղեկացրեցին՝ ոչ աշխատանքային օր այդ օրերին չի հայտարարվի։ Օրենքը նման դեպքերում պարզապես նախատեսում է, աշխատանքի արտոնյալ պայմաններ։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի համաձայն՝ պլյուս 40 աստիճանից բարձր կամ մինուս 10 աստիճանից ցածր օդի ջերմաստիճանային պայմաններում, նախատեսվում է հատուկ ընդմիջումներ, դրանց տրամադրման կարգը սահմանվում է ներքին կարգապահական կանոններով, աշխատանքի ժամանակացույցով, կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրերով: