Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Հնարավոր է ճգնաժամ՝ ԱԺ- կառավարության միջեւ». փորձագետ

Քաղաքականություն
ara-ghazaryan

Ժողովրդավարության տեսանկյունից խորհրդարանական համակարգն ավելի լավն է, քանի որ ազգի համար կարեւոր խնդիրները լուծվում են կոլեգիալ ձեւով: «Մեդիա կենտրոնում» կազմակերպված քննարկմանը նման կարծիք հայտնեց Միջազգային իրավունքի փորձագետ Արա Ղազարյանը: Վրաստանի հետ զուգահեռներ անցկացնելիս, որտեղ խառը խորհրդարանական համակարգ է եւ նախագահն ավելի մեծ լիազորություններ ունի, պարոն Ղազարյանը նշեց նաեւ խորհրդարանական համակարգի բացասական կողմերը. «Հնարավոր է ճգնաժամ ԱԺ-կառավարության միջեւ, եւ հնարավոր է ազգի համար բախտորոշ խնդիրները արագորեն, դինամիկ կերպով լուծումն անհնարին լինի, քան նախագահական կիսանախագահական համակարգը կապահովեր»: