Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ինչու են մեկը մյուսի ետևից փակվում ՓՄՁ-ները (տեսանյութ)

Հասարակություն
tTfkHLr5VvM

Մեկը մյուսի հետեւից, տարբեր ձեռնարկություններ դադարեցնում են իրենց աշխատանքը։ Փոքր բիզնեսի ներկայացուցիչներն այս քայլին դիմում են, քանի որ չեն կարողանում մրցակցել ավելի խոշորների հետ, հետեւաբար չեն ունենում առեւտուր։ Մեծ եւ փոքր ձեռնարկությունների միջեւ պայքարը, ավելի նկատելի է դարձել վերջին մեկ տարում։ Արդյունքում՝ նույն ժամանակահատվածում, արդեն մի քանի հազար փոքր ու միջին ձեռնարկություն է փակվել։ «Նրանք չեն կարողանում մրցակցել, քանի որ կա անհավասար մրցակցություն , անհավասար ստուգում, չունեն ֆինանս, մոդեռն չեն, իրենք են տգետ, օրենք չգիտեն, ռեսուրսի խնդիր ունեն, չեն կարողանում արտահանել»,- ասում է Գործատունների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը։ Փակվող ընկերությունների մոտ 53 տոկոսը առեւտրի ոլորտից են։ Սա Գագիկ Մակարյանը պատահական չի համարում. «Առեւտրի ոլորտում մոնոպոլիզացիա կա, սուպերմարկետների շնորհիվ, շուկաները շատ փակվեցին, դրսի առևտուրը արգելվեց ու պլյուս ստուգումներ»։ Գործատուների հանրապետական միության հարցումները ՓՄՁ-ների շրջանում ցույց են տվել, որ այս միտումը դեռ կշարունակվի։ Ընկերությունների միայն 6 տոկոսն է նշել, թե իրենց վիճակը լավ է, 12,5 տոկոսնը նշել է՝ բավարար, իսկ գերազանց պատասխան չի եղել «Եթե հանենք էդ 19 տոկոսը 81 տոկոսը անբավարար է, սա նշանակում է բարձր ռիսկայնություն իրենց համար, նրանք վաղ թե ուշ սնանկանալու են, փակվելու են, լուծարվելու են կամ էլ ոտի տակ կորելու են»,- նշում է Գագիկ Մակարյանը։ Չնայած հեռահաղորդակցման ոլորտում, ըստ պարոն Մակարյանի առողջ մրցակցություն կա, բայց այն չափազանց թեժ է։ Երեկ տարածված տեղեկատվությունը, թե Յուքոմ ընկերությունը գնել է «Օրանժ Արմենիա»-ն՝ զարմանալի չէ նրա համար. «Ճիշտ ՓիԱր –ը շատ կարեւոր է, Օրանժի դեպքում հենց վատ մենեջմենթն է պատճառը...պեդանտությունը , տեղում մնալու միտումը կա ու չեմ զարմանա, որ գնի մեկ այլ ընկերություն»։