Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կես տարով կդադարեցվեն տեսչական ստուգումները

Քաղաքականություն
abrahamyan

Կառավարության նիստի սկզբում այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնարարեց աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանին քննարկումներ անցկացնել և պայմանավորվածություններ ձեռք բերել այն գերատեսչությունների հետ, որոնք ունեն տեսչություններ: Վարչապետը նաև ասաց, որ այս ամենը արվում է տեսչական բարեփոխումների շրջանակներում, պետք է բացառել անհարկի միջամտությունները և կես տարով դադարեցնել տեսչական ստուգումները, քանի որ տնտեսվարողների կողմից կան շատ բողոքներ: