Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Թուրքիայում ահաբեկչությունները շարունակվում են, արգելափակվել է Թվիթերը. ermenihaber.am

Քաղաքականություն
2poli

Թուրքիայի Ուրֆա նահանգի Սուրուչ գավառում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սուրուչի դատախազության որոշմամբ երկրում արգելափակվել է «Twitter» սոցիալական կայքը: Այս մասին հաղորդում է ermenihaber.am-ը։ Կայքը արգելափակելու պատճառը ցանցում օգտատերերի կողմից ահաբեկչության տեսանյութերի տարածումն ու զանգվածային բողոքի ակցիա կազմակերպելու կոչերն են : Նույն աղբյուրից իմանում ենք, որ Թուրքիայի Ուրֆա (Շանլըուրֆա) նահանգում, որտեղ 2 օր առաջ տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվեց 32 մարդ, այսօր 2 ոստիկանի դի է հայտնաբերվել: Դիերը հայտնաբերվել են նահանգի Ջեյլանփընար գավառում: Ըստ թուրքական «Milliyet» թերթի կայքի` ոստիկանության ծառայողները սպանվել են իրենց բնակարանում` գլխից ստացած մահացու հրազենային վիրավորումից: Դիերը հայտնաբերել են ոստիկանության այլ ծառայողներ, ովքեր գնացել են իրենց ծառայակիցների տուն` պարզելու համար, թե ինչու վերջինները չեն ներկայացել աշխատանքի: Ավելին՝ այստեղ