Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք նախապես չենք ասի, որ աջակցում ենք սահմանադրական բարեփոխումներին» (տեսանյութ)

Քաղաքականություն
Murazi

Հայաստանի ազգային փոքրամասնություններին բավարարում է նոր Սահմանադրության հրապարակված նախագիծը` իրենց շահերը հաշվի են առնվել: «Սինջար» եզդիների ազգային միավորման նախագահ Բորիս Մուրազիի խոսքերով` սահմանադրական բարեփոխումների մասին իրենք խոսում են դեռ 2013թվականից  եւ առաջարկել են ընտրովի մարմիններում ազգային փոքրամասնությունները ներկայացվածության իրավունք ունենան. «մենք նախապես չենք ասի, որ աջակցում ենք սահմանադրական բարեփոխումներին, մենք ասում ենք` կաջակցենք սահմանադրական բարեփոխումներին, եթե այն կետերը, որոնք մեր առաջարկի հիման վրա են հայտնվել այս նախագծում, մնան այն նախագծում, որ կդրվի քվեարկության»,- նշեց  Բորիս Մուրազին։