A
A
Երեք օր՝ շուրջօրյա երթեր
Երևանի քաղաքապետի լիազոր ներկայացուցչի 17.07.2015թ. որոշմամբ ի գիտություն է ընդունվել ՀՀ քաղաքացի Գագիկ Եղիազարյանի իրազեկումը՝ 2015 թվականի օգոստոսի 11-ին ժամը 00:00-ից մինչև ժամը 24:00-ն (շուրջօրյա) Երևան քաղաքի Մատենադարանին հարող տարածքում հավաք և հավաքի ընթացքում ժամը 20:30-ից մինչև ժամը 22:30-ն Մատենադարան-Մաշտոցի պողոտա-Սայաթ-Նովա փողոց-Աբովյան փողոց-Հանրապետության հրապարակ-Ամիրյան փողոց-Մաշտոցի պողոտա-Մատենադարան երթուղով երթ անցկացնելու վերաբերյալ: Նույն երթուղով շուրջօրյա երթերի մասին իրազեկում է ներկայացվել նաեւ օգոստոսի 12-ի եւ 13-ի համար։