A
A
Ջեյմս Ուորլիքն արդեն Երեւանում է
ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքն արդեն Երեւանում է: Երեկ երեկոյան նա Թվիթերի իր էջում տեղադրել է Հանրապետության հրապարակի լուսանկարը եւ գրել. «Այնքան գեղեցիկ ամառային երեկո է Երեւանում: Տարածաշրջանի բոլոր մարդիկ արժանի են ապրել խաղաղության եւ բարեկեցության մեջ»: Ավելի վաղ արված գրառման մեջ նա հայտնում է, որ այսօր նախատեսվում է իր հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ: Քննարկվելու է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող քայլերի հետագա ընթացքը: Համանախագահները տարածաշրջան այցելության ընթացքում կայցելեն նաեւ Բաքու։