Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սերժ Սարգսյանի մամուլի խոսնակը հրաժարականի դիմում է գրել

Կարևոր լուրեր Քաղաքականություն
Arman-Saghatelyan1

Սերժ Սարգսյանի մամուլի քարտուղար Արման Սաղաթելյանը ֆեյսբուքով հայտնել է իր աշխատանքից ազատման մասին. Սիրելի՛ գործընկերներ, հայտնում եմ ձեզ, որ այսօր ես դիմում եմ ներկայացրել Հանրապետության Նախագահին՝ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ինձ ազատելու խնդրանքով: Ասեմ, որ աշխատանքի հրավեր եմ ստացել և ցանկություն ունեմ տեղափոխվել մասնավոր հատված՝ զբաղվելու գործարար նախագծերով: Շնորհակալ եմ բոլորիդ այս տարիների համատեղ աշխատանքի համար: Շնորհակալ եմ սրտացավության, փոխըմբռնման և համագործակցության համար:

Մինչ նոր հանդիպում: Իսկ մինչ այդ՝ վաղվանից արձակուրդ, առագաստներ, սարեր, քամի, երկինք և բազում այլ տարերքներ...