Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Լեռնային պար» քանդակը երկրորդ շունչ է ստանում (տեսանյութ)

Հասարակություն
woPIBQT5uD4

Ոչնչացման եզրին կանգնած  «Լեռնային պար» քանդակը երկրորդ շունչ է ստանում։ «Քանի որ փողոցում ենք աշխատում, հնարավորություն չկա այս ամեն ինչը կավով անել, գիպսով ենք անում, որ հետո կաղապարենք եւ պղնձապատենք»,- «Ա1+»-ին ասաց քանդակագործ Տիգրան Արզումանյանը։ 3 տարի շարունակ քանդակագործը ահազանգում էր՝ Դվին հյուրանոցի շրջակայքում տեղադրված 30-ամյա քանդակը ոչնչանում է։ Այժմ այն վերականգնվում է քաղաքի ծայրամասում՝ հյուրանոցի սեփականատիրոջ տրամադրած գումարով։ «6 քանդակների ոտքերն էլ չկան։ Ահագին մաս էլ մեջքերից չկա, երեւի մի 60 տոկոսն առնվազն վնասված էր»,-նշում է նա։ Քանդակագործ Տիգրան Արզումանյանը ցանկություն է հայտնել անձամբ վերականգնել քանդակը, որի վրա աշխատել էր 11 տարի։ Քանդակի վերականգնման համար 850 կգ պղինձ է անհրաժեշտ։ Ենթադրվում է, որ վերականգնված քանդակը կտեղադրվի իր նախկին տեղում։ Նախատեսվում է վերականգնման աշխատանքներն ավարտել   մինչեւ նոյեմբեր ամիսը։ Մանրամասները՝ տեսանյութում։