Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ճանապարհորդություն Գյումրիում` բջջայինի օգնությամբ

Հասարակություն
gyumru

Հուլիսի 17-ին թողարկվելու է «Քայլարշավ Գյումրիում» բջջային հավելվածը, որը ուղղված է զբոսաշրջիկներին և քաղաքի բոլոր այցելուներին, ովքեր ուզում են ոտքով զբոսնել քաղաքի պատմական կենտրոնում: Հավելվածը նախատեսված է Android եւ iOS օպերացիոն համակարգերով աշխատող սմարթֆոնների համար: Այն առաջարկում է զբոսանքի ուղին, քաղաքի քարտեզները` օֆլայն եւ օնլայն ռեժիմներում, հարուստ բազմալեզու բովանդակային մաս` տեքստերի, նկարների եւ աուդիո նյութերի առկայությամբ: Ինչպես «Ա1+»-ին տեղեկացրեց հավելվածի հեղինակ ընկերության` «Դիջիթըլ Փոմըգրանեթ»-ի օպերացիոն մենեջեր Գայանե Ղանդիլյանը, այսուհետև Գյումրիի այցելուները հնարավորություն կունենան հավելվածի միջոցով այցելել քաղաքի հետաքրքրական վայրերը, ծանոթանալ հին քաղաքի ճարտապետությանը, զբոսնել Գյումրիի կենտրոնով եւ վայելել այն, ինչ Գումրին առաջարկում է այսօր: Հավելվածի թողարկման արարողությունը կազմակերպվում է վաղը` Երեւանից Գյումրի գնացքով ճանապարհորդության միջոցով: Ճանապարհորդությանը կմասնակցեն ավելի քան հարյուր այցելուներ եւ հրավիրված հյուրեր: Գնացքում 3 ժամերի ընթացքում տեղի կունենան ինֆորմացիոն շնորհանդեսներ` ճանապարհորդությունը հետաքրքրիր դարձնելու նպատակով: Ժամանումից հետո Գյումրիի երկաթուղային կայարանում տեղի կունենա հավելվածի բացման պաշտոնական արարողությունը: Գյումրիի նախագծի հաջողությունից հետո «Դիջիթըլ Փոմըգրանեթ» ընկերությունն այս լուծումն առաջարկելու է միջազգային շուկայում փոքր քաղաքների, համայնքների, թանգարանների, պատկերասրահների և այլ կազմակերպությունների, որոնք ցանկանում են զարգացնել համայնքային զբոսաշրջությունը` կիրառելով տեխնոլոգիական նորարարական լուծումներ: «Բոլոր քաղաքները եւ համայնքները պետք է հաշվի առնեն, որ առանց մոբայլ հավելվածների, տեղեկատվական կայքերի և թվային արշավների, հնարավոր չէ գրավել այցելուներին և զարգացնել զբոսաշրջությունը: Գյումրիի օրինակը մենք կիրառելու ենք համաշխարհային շուկայում ներկայանալու համար»,-հայտնեց Գայանե Ղանդիլյանը: