«Որտեղ ուզենք, կնստենք».ցուցարարները բացեցին փողոցը (տեսանյութ)
Քիչ առաջ ցուցարարների հետ էր զրուցում Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Վերջինս հորդորում էր նստացույցի մասնակիցներին բացել փողոցը, հակառակ պարագայում ոստիկանությունը ստիպված կլինի կարգապահական մեքենաներ բերել՝ հասարակական կարգը վերականգնելու համար: Փոխոստիկանապետը շեշտում էր, որ ցուցարարները այդպես են վարվում՝ իրենց վրա ուշադրություն հրավիրելու և ոստիկանության հետ սադրանքներ հրարհրելու նպատակով:
Ցուցարարներից մեկի ձեռքում տեսնելով իր նկարը՝ Վալերի Օսիպյանն ասաց.
«Իմ նկարն էլ կարող եք պահել, ես դեմ չեմ, եթե ես պաշտոնական դիրքի չարաշահում եմ թույլ տվել, թող ինձ էլ պատժեն , ես դեմ չեմ»:
Մոտ 25 րոպե Մաշտոցի պողոտան ու Ամիրյան փողոցի խաչմերուկը փակ մնալուց հետո, այնուամենայնից, ցուցարարները բացեցին փողոցը, վերականգնվեց նաև երթևեկությունը:
«Որտեղ ուզենք, կնստենք», «Միացեք» վանկարկումներով այժմ ցուցարարները շարունակում են իրենց երթը:
