Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ցուցարարները կաթվածահար են արել երթևեկությունը (տեսանյութ)

Հասարակություն
ֆոտո

«Ոչ թալանին» նախաձեռնության անդամներն ու հարյուրավոր քաղաքացիներ երթով շարժվում էին դեպի Գլխավոր դատախազություն: Նրանք պահանջում են աշխատանքից հեռացնել և պատասխանատվության ենթարկել հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և լրագրողների նկատմամբ բռնություն գործադրած ոստիկաններին: Այս պահին նրանք գտնվում են Մաշտոցի պողոտա և Ամիրյան խաչմերուկի հատվածում ՝ նստելով գետնին և փակելով փողոցը:Նստացույցը նախօրոք պլանավորված չէր: Նախաձեռնության անդամները պահանջում են նաև Կարեն Պետրոսյանի նկատմամբ Գյումրիում հարուցված քրեական գործի  կարճում: voch talanin Region54656 Capture Նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում շեշտում է. «Այս բոլոր սրիկա –ոստիկանները, որոնք բռնություն ու ուժ են գործադրել քաղաքացիների նկատմամաբ՝  պետք է պատժվեն: Պահանջում ենք երաշխիքներ, որ այդ ոստիկանները կպատժեվեն»: Նստացույցը վերհասկվում է բազմաթիվ ոստիկանների կողմից: Վերջիներից մեկը ակտիվիստ Մաքսիմ Սարգսյանի հետ զրույցում ասում է, որ նրանց նստացույցը օրինական չէ և պետք է բացեն ճանապարհը: Սակայն ցուցարարներն անդրդվելի են: Ասում են ՝ կբացեն ճանապարհը միայն այն դեպքում, երբ կստանան երախիշքներ: