A
A
Նաիրիտցիներն այսօր կրկին փողոց են փակել. կառավարությունը խոստումը չի կատարում (տեսանյութ)
«Նաիրիտ» գործարանի աշխատակիցներն այսօր փակել են Բագրատունյաց փողոցը, քանի որ խոստացված աշխատավարձի մարումը վաղը տեղի չի ունենալու։ Այս մասին «Ա1+»-ին փոխանցեց «Նաիրիտ» գործարանի նախկին մամուլի քարտուղար Անուշ Հարությունյանը։ «Քանի որ շատ շոգ էր, հիմա բացել ենք փողոցը, իսկ գործարանի տնօրենը գնացել է նախարարություն։ Նրա պատասխանից կախված կլինի մեր հետագա գործողությունները»,-ասաց նա։ Հիշեցնենք, որ վարչապետը խոստացել էր մինչեւ հուլիսի 15-ը մարել նաիրիտցիների 18-ից 24 ամիսների պարտքը, սակայն այսօր նրանք պարզել են, որ գումարները վաղը չեն ստանալու։ Պատճառն այն է, որ նաիրիտցիները պետք է պայմանագրեր ստորագրեն, ըստ որի հրաժարվում են չվճարված աշխատավարձերի տույժ ու տուգանքներից: