Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Մենք գնացինք, լա՛վ մնացեք». նորակոչիկները մեկնեցին  (տեսանյութ)

Հասարակություն
11733808_994182743966789_969252039_o

Այսօր ՊՆ Կենտրոնական հավաքակայանում վերջնական բժշկական զննություն անցան զինվորական ծառայության մեկնող մի քանի հարյուր նորակոչիկ։ Տեղի ունեցավ ծառայության վայրերի վիճակահանությունը և պարզ դարձավ, թե երիտասարդներից յուրաքանչյուրը որտեղ է ծառայելու։   Ծառայության մեկնող տղաներից է 18-ամյա Արամը, ով ապրում է Արարատի Զոդ բանավանում.«Ղարաբաղում եմ ծառայելու, չեմ մտածում, էս երկու տարին հանգիստ կծառայեմ, հետ կգամ»։   Ծառայության մեկնող տղաներից է նաև Սամսոն Վարդանյանը, նա Արարատ քաղաքից է։ «Ընկել եմ Լուսակերտ, կարելի է ասել՝ ընդհանրապես չեմ մտածում, իմ կարծիքով՝ ծառայության տեղը ընդհանրապես կապ չունի։ Եթե արժանի ծառայում ես, կապ չունի, թե ո՞ր զորամասում ես ծառայելու։ Միայն տեսողության հետ կապված խնդիր ունեմ,  բայց ես դրան ոչ մի ուշադրություն չեմ դարձնում»։   Արամը ևս կարծում է, որ ծառայության տեղը կապ չունի. «Ամեն ինչ զինվորից է գալիս, եթե ինքդ խելոք ծառայող եղար, երկու տարի խելոք կծառայես, վերադառնաս քո տուն»։   Սամսոնը հավելում է. «Զինվորը առաջին հերթին պետք է մտածի, որ ծառայում է իր հայրենիքի ու առաջին հերթին իրա ծնողների հանգիստ լինելու համար, որ հանգիստ քնեն գիշերը»։