ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի օգնականը չկարողացավ հարցին պատասխանել
«Հայաստանը շատ կարևոր դեր է կատարում մշակութային ոլորտում և հատկապես միջմշակութային երկխոսություններում»,- «Մշակութային քաղաքականություն, քաղաքականություն մշակույթի համար. մշակույթի դերը «Ետ-2015» զարգացման օրակարգում» խորագրով միջազգային կոնֆերանսի ժամանակ նշեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի մշակութային հարցերով օգնական Ալֆրեդո Պերես դե Արմենիանը։ Իրականում, ըստ նրա, Հայաստանը, մասնակցություն ունենալով այս միջմշակութային երկխոսության մեջ, ձեռք է բերել իր սեփական ինքնությունը հենց այս մշակութային պատմության մեջ: Արդյոք ՅՈՒՆԵՍԿՕ-ն գործուն քայլեր ձեռնարկելու է, երբ հարևան երկրներում հայկական մշակութային ժառանգությունը ոչնչացվում է, Ալֆրեդո Պերես դե Արմենիանը նախ նշեց, որ այս հարցին չի կարող պատասխանել, քանի որ չի ցանկանում անդրադառնալ երկրների միջև բազմակողմանի հարաբերություններին, ապա ավելացրեց. «ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշ կոնվենցիաների նպատակը հենց մշակութային ժառանգությունները պահպանելն է եւ կառավարությունները նույնպես սրանում մեծ դեր ունեն։ ՅՈՒՆԵՍԿՕ-ի գործուն լծակները հիմնականում կախված են տարբեր երկրներում առկա կոմիտեներից. երբեմն նրանք հավաքական որոշում չեն կարողանում կայացնել, որովհետև կան որոշ երկրներ, որոնք պետք է քննարկվեն»։