Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը հացադուլ է հայտարարել (տեսանյութ)

Քաղաքականություն
untitled1

Այս պահին ազատության հրապարակում մոտ 500 ցուցարար է հավաքվել, ներկա են շարժման ակտիվիստներից Մարտին Սարգսյանը, Վաղինակ Շուշանյանը, իսկ քիչ առաջ նրանց միացավ նաև Դավիթ Սանասարյանը։ Ակտիվիստներից Մասիս Սարգսյանը «Ա1+»-ի հետ զրույցում նշեց, որ իրենք շարունակելու են պայքարը։ Այն հարցին, թե ինքն անձամբ մնալո՞ւ է ,եթե այսօր որոշվի Ազատության հրապարակում նստացույց անել, նա նշեց. «Դեռ չեմ կարող ասել, այս պահին դեռ այստեղ եմ»։ Այն դիտարկմանը, որ Վ. Օսիպյանը գերազանց է գնահատել ոստիկանության աշխատանքը, Մաքսիմը նշեց. «Դե փոխոստիկանապետը երբեք էլ չի ասել, որ իրենց գործողություններն անհամաչափ են։ Բազմաթիվ ակտիվիստների հանդեպ բռնություն է կիրառվել։ Նրանցից մեկի մատն է դուրս ընկել, ոմանք էլ հայտնվել են հիվանդանոցում»։ Ակտիվիստը շեշտեց, որ դեռևս պարզ չէ, թե ինչ քայլեր են կատարելու առաջիկայում։ Քիչ առաջ, Բաղրամյան պողոտայում ներկա Դավիթ Սանասարյանը, որը էլեկտրաէներգիայի շարժման ակտիվ անդամներից է, հայտարարեց հացադուլի մասին. «Ես հացադուլ եմ անելու եւ կսպասեմ այնքան ժամանակ, մինչև ինձ միանան հայրենակիցներից շատերը և մենք միասին գնանք Բաղրամյան պողոտա»։ Ազատության հրապարակում ակտիվիստների հայտարարությունները շարունակվում են։