A
A
Ստրասբուրգում լավագույնը Անդրանիկ Խաչատրյանն էր
Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքում կայացած թեքվանդոյի Եվրոպայի պատանեկան առաջնությունում Հայաստանի պատվիրակները անչափ անհաջող հանդես եկան: Մեր հինգ մարզիկները` Սլավա Խաչատրյանը (33 կգ քաշային կարգ), Դավիթ Թորոսյանը (37 կգ), Տիգրան Գրիգորյանը (45 կգ), Նարեկ Սահակյանը (49 կգ) եւ Ռոման Հայրապետովը (53 կգ) իրենց առաջին մրցամարտում պարտություն կրեցին եւ ավարտեցին ելույթները: 61 կգ քաշայի կարգում հանդես եկող Անդրանիկ Խաչատրյանը հաղթանակ տարավ առաջին փուլում եւ մտավ քառորդ եզրափակիչ: Ավաղ, բրոնզե մեդալի գին ունեցող մրցամարտում մեր մարզիկը պարտվեց ուկրաինացի Վլադիսլավ Յերկոյին եւ ստիպված բավարարվեց 5-րդ տեղով: