Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հունան Պողոսյանը կօգնի ցուցարարներին՝ գույքը տեղափոխել

Հասարակություն
Untitled11

ՀՀ փոխոստիկանապետ Հունան Պողոսյանը պատրաստ է օգնել Բաղրամյան պողոտայում 2 շաբաթից ավել նստացույց անցկացնող ակցիայի մասնակիցներին։ «Ձեզ կօգնենք, գույքը կտեղափոխենք Ազատության հրապարակ, ձեր պայքարը ոնց որ արժեզրկեք»,- քիչ առաջ Բաղրամյան պողոտայում հայտարարեց նա: Ոստիկանությունն այսօր հայտարարություն է տարածել, որով առաջարկվում է ինքնակամ վերացնել արգելափակումը մինչեւ ժամը 12:30-ը: Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանն էլ հայտարարեց, որ եթե մինչեւ ժամը 12.30-ը ակցիայի մասնակիցները չբացեն պողոտան, ապա ՀՀ ոստիկանությունը դա կիրականացնի իրեն վերապահված լիազորությունների գործադրման միջոցով. «Վերոնշյալ գործողությունները նպատակաուղղված չեն լինելու հավաքի դադարեցմանը, եթե այն շարունակվելու է Բաղրամյան պողոտայի ոչ երթևեկելի հատվածում և չի խոչընդոտելու դրա բնականոն ընթացքին»,- հայտարարեց Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ակցիայի մասնակիցներն այս պահին քննարկում են իրենց հետագա անելիքները։