Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հույները հրաժարվեցին հետագա վարկերից, ֆինանսերի նախարարը՝ պաշտոնից

Կարևոր լուրեր Քաղաքականություն
150706052544_greece_624x351_gettyimages

Երեկ Հունաստանում տեղի ունեցած հանրաքվեի արդյունքը պարզ է. հույները պաշտպանեցին իրենց վարչապետի դիրքորոշումը եւ «ոչ» ասացին միջազգային վարկատուներին։ Այսուամենայնիվ, Հունաստանի Ֆինանսների նախարարը հայտարարեց իր պաշտոնաթողության մասին. նա ասել է, որ իր տպավորությամբ՝ հանրաքվեից հետո եվրոպացի պաշտոնյաները չէին ցանկանա իրեն տեսնել հետագա հանդիպումներում։ Հունաստանի վարչապետը հայտարարել է, որ իր հայրենակիցները համարձակ ընտրություն են կատարել՝ հրաժարվելով հետագա պարտքերից։ Նրանք կազմում են ընտրողների 61,3%-ը, իսկ 38,7%-ը կողմ էր նորից վարկեր վերցնելուն։ Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում