Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռեժիսորն առաջարկում է հաշվիչները փչացնել (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
suren-shahverdyan

Ռեժիսոր Սուրեն Շահվերդյանը կափսոսի, եթե Բաղրամյան պողոտան բացվի. «Բաղրամյանից այդ պայքարը պետք է շարունակվի դեպի այլ փողոցներ, քանի որ ագրեսիվ պայքարով են ինչ-որ բանի հասնելու: Ի՞նչ վնասներ ենք կրում, որ դրանք փակվում են, տարիներով անորակ ասֆալտապատում են անում եւ ամիսներով փողոցները փակում են»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց Սուրեն Շահվերդյանը: Նա Սերժ Սարգսյանի վերջին ելույթից հասկացել է, որ աուդիտից հետո ոչինչ չի փոխվելու,- Համբերության բաժակը լցվել է եւ ոչ մի լավ բան չկա: Նախագահը չի՞ հասկանում, որ իրեն չեն սիրում, չեն ընդունում։ Ժողովրդի 95 տոկոսը չի վստահում այս իշխանություններին»։ Ըստ Շահվերդյանի՝ երբ մի երկիր ունի ատոմակայան եւ հարեւան պետությանը վաճառում է էլեկտրաէներգիա, որն ավելի էժան է, քան սեփական երկրում, բոլորն էլ հասկանում են, որ գողանում են։

Մյուս բանախոսն էլ՝ երգիչ, երգահան Լիլիթ Պիպոյանը համոզված է, որ կարճ ժամանակ անց ավելի սուր պահանջ է դրվելու աուդիտի արդյունքների համար: Իսկ եթե աուդիտը ցույց տա, որ թանկացումն անխուսափելի է,   ռեժիսոր Սուրեն Շահվերդյանն առաջարկում է կամ չվճարել գումարը կամ քաղաքի բոլոր հաշվիչները փչացնել:

Նա վերջին 15 տարում այսքան ոգեւորված չի եղել եւ   հույսը չի կորցնում, որ մի օր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը 180 աստիճանով շրջվի եւ ասի, որ բնակչության հետ է: