Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Պուտինի խոսնակ․ Էլէներգիայի սակագինը ՀՀ-ի ներքին հարցն է. panarmenian.net

Քաղաքականություն
Dmitriy-Peskov2

Հայաստանում էլեկտրաէներգիայի սակագինը չի կարող քննարկվել Ռուսաստանի հետ, հունիսի 30-ին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Ըստ նրա՝ դա Հայաստանի ներքին հարցն է, գրում է «Ազատություն» ռադիոկայանը՝ «Ինտերֆաքս»-ին հղումով: Հարցին, թե արդյոք Ռուսաստանի և Հայաստանի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Սերժ Սարգսյանի միջև նախօրեին կայացած հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել է ՀՀ-ում տիրող լարված իրավիճակը, Պեսկովն ասել է, թե հարցը քննարկվել է երկկողմ հարաբերությունների համատեքստում: «Հիմնականում քննարկվել են երկկողմ հարաբերությունները, ինչի մասին հաղորդել ենք»,- հավելել է նա: Ավելին՝ այստեղ