Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կմիանա՞ Ազատության հրապարակը Բաղրամյանին. պատասխանը՝ երեկոյան (տեսանյութ)

Քաղաքականություն
vaghinak-shushanyan

Ազատության հրապարակում այս գիշեր մնացել է 15-20 ակտիվիստ. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը։ Նա անձամբ չի գիշերել, քանի որ ինքնազգացողությունը վատ է եղել, եւ նրան տարել են տուն։ Շուշանյանը նշեց, որ քիչ առաջ Բաղրամյան պողոտայում էր, եւ օրվա ընթացքում լինելու է թե Բաղրամյանում, թե Ազատության հրապարակում։ Հարցին, թե ինչպես նրան դիմավորեցին Բաղրամյան պողոտայում, պատասխանեց, որ ինքը դավաճան չէ, որ իրեն վատ ընդունեին։ Արդյոք Ազատության հրապարակում մնացած ակտիվիստները կմիանա՞ն Բաղրամյան պողոտային. այս եւ մի շարք այլ հարցերի պատասխան «Ոչ թալանին» նախաձեռնությունը կտա երեկոյան ժամը 18. 00-ին, Ազատության հրապարակում։ Վաղինակ Շուշանյանը նաեւ նշեց, որ իրենք եկան Ազատության հրապարակ միայն մի պատճառով. Բաղրամյան պողոտայում իրենց համար անցանկալի քաղաքական խմորումներ էին։