Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բերման ենթարկվածը ազատ է արձակվել

Քաղաքականություն
E2E_11696364_928901600485026_9043905568659011421_o

Երեկ երեկոյան՝ ժամը 23:00-ի սահմաններում, 32-ամյա Դավիթ Նիկողոսյանը  Ազատության հրապարակից դուրս գալիս բերման է ենթարկվել Կենտրոնի ոստիկանություն։ Նա բերման է ենթարկվել կտրող-ծակող գործիք ունենալու կասկածանքով։ Նրա հարազատներն այսօր ավելի վաղ Բաղրամյան պողոտայում «Ա1+»-ի հետ զրույցում նշել էին, որ որեւէ տեղեկություն չունեն, թե որտեղ է գտնվում իրենց հարազատը։ Բարեկամները տեղեկություններ իմանալու համար գնացել էին Կենտրոնի ոստիկանության բաժին։ Դավիթ Նիկողոսյանն այժմ ազատության մեջ է։ Ազատ արձակվելուց հետո նա բողոքներ չունի ոստիկանությունից։ Մեզ հայտնի դարձավ, որ մինչ բերման ենթարկվելը Դավիթ Նիկողոսյանը բանավեճի մեջ է մտել Բաղրամյան պողոտայից տեղափոխված քաղաքացիների հետ, արտահայտել իր կարծիքը, որ նրանք իրավունք չունեին հետ վերադառնալ։ Որոշ ժամանակ անց Ազատության հրապարակից դուրս գալիս նրան բերման են ենթարկել։