Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եկել են առգրավելու աղբամանները. արձագանքը՝ ոչ (տեսանյութ)

Քաղաքականություն
Regiokujikn-Capture

Բաղրամյան պողոտա են եկել քննիչները՝ առգրավվելու աղբամանները։ Կենտրոն եւ Նորք Մարաշ համայնքների քննչական բաժնում հարուցված քրեական գործով որոշում է կայացվել՝  Քր. Օր.  185 հոդվածի 3-րդ  մասի 1 -ին կետով / ուրիշի գույքը փչացնելը/ առգրավվել «Սանիթեք» ընկերության աղբամանները։ Ըստ քննիչի՝ բողոք է ներկայացրել ընկերության աշխատակից Արա Կարապետյանը։ Որոշումը կայացվել հունիսի 28-ին։ Քաղաքացիները դեմ են, քանի որ աղբամանները պաշտպանում են նրանց հարձակումից։ Նրանք նաեւ պահանջում են իրենց ցույց տալ որոշումը։ Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը համոզում է, թե ամեն մի աղբաման արժե 300000 դրամ։ Քաղաքացիներից մեկը զայրացավ՝ իսկ մեր կյա՞նքը։ «Ամոթ, ամոթ, ամոթ» վանկարկումներ են հնչում։  Մարդիկ հավաքվում են աղբամանների շուրջը։ Քաղաքացիները պահանջում են իրենց բաժանել  որոշման՝ 15 000 պատճենները, ակցիայի ամեն մասնակցի՝ մեկ օրինակ։ Նրանք բոլորն իրենց համարում են այս գործով մասնակից։