Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ոչ թալանին» նախաձեռնությունն առայժմ մնում է. հանրային քննարկում (տեսանյութ)

Քաղաքականություն
MHM97356_copy

Բաղրամյան պողոտայում ընթերցվեց «Ոչ թալանին» նախաձեռնության հայտարարությունը։ Այս ընթացքում ոստիկանությունը ուժեր էր կուտակում ՍԴ դատարանի մոտ,նույնիսկ աղմկում։ Մի պահ Վաղինակ Շուշանյանը  ընթերցումը դադարեցրեց, քանի որ ժամանեց շտապ օգնության մեքենան։ Շարժումը դատապարտում է բոլոր քաղաքական շահարկումները, եւ հայտարարում , որ դեռ մնում են՝ հանրային քննարկում անելու։ Հավաքված բազմությունը վանկարկում է՝ «Մենք ենք տերը մեր երկրի»։ Կոչեր են հնչում հենց այս պահին մնալ, չմնալու հարցը քվեարկության դնելու, ոչ թե 40 րոպե հետո։ Վաղինակ Շուշանյանը կոչ աչեց չտրվել ռադիակալ սադրանքների։ Առաջարկ է հնչում նստացույցը շարունակել Ազատության հրապարակում։