Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ոստիկանության փոխգնդապետն ու իր ընտանիքը բավարարված են

Քաղաքականություն
movsisyan

Քիչ առաջ Բաղրամյան պողոտայում ակտիվիստները նկատեցին, որ իրենց շարքերում սադրիչ է հայտնվել, որը ալկոհոլի ազդեցության տակ է: Նրանք իրենց ուժերով փորձեցին հեռացնել նրան, սակայն որպեսզի վեճի չվերածվի, դիմեցին նաեւ այստեղ հերթապահող ոստիկաններին: Վերջիններս այդ մարդուն դուրս հանեցին Բաղրամյան պողոտայից; Ա1+-ի հետ զրույցում ոստիկանության փոխգնդապետ Կարեն Մովսիսյանը հայտնեց, որ շարունակում են հետեւել Բաղրամյան պողոտայում կարգուկանոնին, հետեւում են նաեւ նմանատիպ դեպքերին; Մեր հարցին, թե որքան ժամանակ են տվել ակտիվիստներին, նա ասաց, որ ժամանկ տվողն ինքը չէ, այս պահի դրությամբ ոչ մի գործողություն չի նախապատրաստվում. <Ուղղակի հուսով ենք, որ ակտիվիստները խելամիտ ժամկետում կազատեն Բաղրամյան պողոտան եւ կվերականգնեն երթեւեկությունն  այստեղ, քանի որ նրանց պահանջը կատարվել է: Այո, չեղարկում չկա, բայց գոնե վճարումները չեն կատարի, ինձ՝ որպես ՀՀ քաղաքացի եւ իմ ընտանիքին այս որոշումը բավարարում է>: