Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Առայժմ նստացույց. վերջնական որոշումը՝ գիշերային քննարկումներից հետո

Քաղաքականություն
action3

Բաղրամյան պողոտայում հավաքվածները անձրեւից «պաշտպանվում են» պարելով, հայտարարում են՝ պայքարելու են մինչեւ վերջ։   «Ոչ թալանին» նախաձեռնության անդամ Վաղինակ Շուշանյանը հայտարարեց , որ մնալու են այստեղ եւ կոչ արեց բոլորին՝ վաղը ժամը 18-ին  միանալ իրենց։  Առաջարկվեց գիշերային նստացույցի ընթացքում խմբերի բաժանվել, քննարկել անելիքները  եւ վաղը ընդհանուր հայտարարի գալ։ Իսկ ակցիան մինչեւ վերջ կրելու է խաղաղ բնույթ,-ոստիկաններին տեղեկացրեց  ակտիվ մասնակիցը։ Նախագահը ունի վետոյի հնարավորություն: Չկա չլինող բան: Ուղղակի սա փափուկ բարձ էր նրանց կողմից,- Սերժ Սարգսյանի որոշումը մեկնաբանում է Վաղինակ Շուշանյանը։