Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտան դեռ չի պատասխանել Բաղրամյան 26-ին (տեսանյութ)

Քաղաքականություն
uytuytu

Բաղրամյան պողոտայում սպասողական վիճակ է Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո ։ Քաղաքացիները խումբ-խումբ արտահայտում են իրենց կարծիքը։ Սակայն վերջնական եւ միասնական պատասխանը չի հնչել։  Ու քանի այդ որոշումն է կայացվում, առօրյան չի տարբերվում նախորդ օրերից։ Այս պահին ռոք համերգ է։ Րոպեներ առաջ բազմությունը կիսվեց՝ ճանապարհ տալու շտապօգնության մեքենային, որ եկել էր օգնություն ցույց տալու մասնակիցներից մեկին։ Հնչում է էլեկտրաէներգիայի սակագինը կասեցնելու պահանջը։ Ներկաները ժամանակ առ ժամանակ հայտարարում են, թե պայքարը շարունակվում է։