Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Կառլեն Մկրտչյանը վերադարձավ Մախաչկալա

Սպորտ
sport-karlen-mkrtchjan

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի հենակետային կիսապաշտպան Կառլեն Մկրտչյանը ելույթները կշարունակի Ռուսաստանի պրեմիեր լիգայի նորեկ Մախաչկալայի «Անժիում»: «Ակումբը Կառլեն Մկրտչյանի հետ երեք տարվա պայմանագիր է կնքել: Բարի գալուստ «Անժիի» ընտանիք», - նշված է ռուսական ակումբի պաշտոնական թվիթերում: Նշենք, որ Կառլեն Մկրտչյանն այս տարվա սկզբին պայմանագիր էր կնքել ղազախական «Տոբոլի» հետ, սակայն թիմի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի պաշտոնանկությունից հետո նա ժամանակից շուտ խզեց պայմանագիրը: Վերջին ամիսներին նա մարզվում էր իր նախկին թիմի` «Փյունիկի» կազմում: Կառլեն Մկրտչյանը «Անժիում» խաղալու արդեն փորձ ունի: 2013-14 թթ խաղաշրջանի երկրորդ կեսում նա հանդես է եկել հենց Մախաչկալայի թիմում: