Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«ՀՀ պատվիրակությունը խուսափում է խոսել երեւանյան դեպքերի մասին»

Քաղաքականություն
exxv

ԵԽԽՎ փոխնախագահ, Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Վլադիմիր Արյեւը երեկ Ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանում սոցիալական բունտի եւ ԵԽԽՎ-ում գտնվող ՀՀ պատվիրակության անդամների պահվածքի մասին: «Երեւանում մեծանում է բողոքի ալիքը էներգաընկերությունների ռուսաստանցի սեփականատերերի դեմ: Առանց այդ էլ Հայաստանում էլեկտրաէներգիան 4 անգամ ավելի թանկ է, քան Ուկրաինայում: ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակությունը երեխայի պես ուրախանում է, որ օրերս ընդունված բանաձեւում Ադրբեջանին շահեկան ձեւակերպումներ չեն հայտնվել: Այն դիտարկումներին, թե իրենց երկիրը եռում է, խույս են տալիս...»,- գրել է նա: Թարգմանությունը՝ armtimes.com-ի