Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բաղրամյան պողոտայի մեկ օրը (տեսանյութ)

Քաղաքականություն
hgjg

Հունիսի 25-ի առավոտյան նույնպես ջրցան մեքենան գործի անցավ Բաղրամյան պողոտան ։ Ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն այս մեկի հետ կապ չունի ։Նրան նկատող էլ չկա ։ Տղաները մարզվում են , աղջիկները՝ ընթերցում ։Հոգեբան Վարդուհի Մարգարյանը գերմանացի գրող Հերման Հեսսեի ստեղծագործության մեջ տեսնում է նյութական եւ ոչ նյութական աշխարհների բախումը ։ Հեսսե ընթերցողի քթի տակ ինչ-որ երիտասարդներ երգում են հայրենասիրական երգեր՝ լռելու կամ չլռելու մասին։ Հրապարակի առօրյայի մի մասնիկն է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։ Նրա ներկայությամբ նույնիսկ մեղայականներ են հնչում ։ Այս երիտասարդի պաստառը վկա՝ թարախ չկա ։ Նա իր հարաբերական անդորրն օգտագործում է մարդկանց հիշեցնելու համար, որ ոստիկանները մեր եղբայրներն են, թեպետ տեսել է հունիսի 23-ի լուսաբացը. «Անկախ նրանից, ինքը իմ վրա օրենքով հարձակվելու լիազորություն ունի, թե չէ, ես նրան ընդունում եմ որպես իմ եղբայր»։ Եվ եղբայրները փողոցի մեկ այլ հատվածում պիցա եւ հյութեր են հասցնում իրենց ուսադիրավոր հարազատներին՝ ոստիկանները հյուրասիրություն չեն ընդունում։ Փողոցի ամբողջ երկայնքով ինչ-որ պահի Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման առաջին խաղակեսի վերջը զարդարած Շահեն Հարությունյանն իր ընկերներով ֆուտբոլ է խաղում՝ պաստառի փոխարեն ազգային դրոշ, ոստիկանները նրա հետեւից չեն վազում ։ Երիտասարդ լուսանկարիչ Ալլա Սահակյանը հրապարակից հեռու տրվել է պերֆորմանսին՝ ներսը տեղափոխել է դուրս. «Ոնց որ թե էն ա, որ մարդ ամեն ինչ, էն ինչ որ ինքը հիմնականում անում ա տանը մենակով կամ ընդհանուր, էդ աթմոսֆերան ես հանեմ դուրս։ Օրինակ, պատկերացրեք խանութում ատամ լվալուց, կամ մարդուն... Ըտենց բան երբեք չեք հանդիպի»։ Երեկոյան Բաղրամյան պողոտան արդեն չի լինի այսքան խաղաղ եւ ինքնազբաղ։ Սակայն մարդիկ լինելու են նույնը։ Նույնսիկ եթե անձրեւ է տեղում։