A
A
«Ծեծը այլ գործողություն է, մարդուն տանել-բերելը` այլ». Ահարոնյան (տեսանյութ)
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի եւ լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը «Ա1+»-հետ զրույցում հերքում է տեղեկություններն այն մասին, որ հունիսի 23-ի վաղ առավոտյան խաղաղ ցուցարարներին ցրելու գործողության ժամանակ հատուկ հրահանգ է եղել՝ չեզոքացնել լրագրողներին։
«Ոստիկանությունն այն կառույցներից է, որ պարբերաբար աշխատում է լրատվամիջոցների հետ, մշտապես աշխատում է լրատվամիջոցների հետ, ինչի՞ պիտի էդպիսի բան լինի»,- պատասխանեց նա։
Հարցին, թե ինչու էին ոստիկանները ծեծում քաղաքացիներին, Ահարոնյանը պատասխանեց. «Չեն ծեծում... եթե բերման են ենթարկում, դա արդեն բռնի գործողություն է, խնդրում եմ, բառերի, տերմինների մեջ լինենք ավելի ճշգրիտ»,- հավելեց նա։
Ստորեւ՝ բռնության ենթարկված լրագրողներից մեկի լուսանկարը
