Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գյումրիում շարունակվում է բողոքի երթը (տեսանյութ)

Մարզեր Հասարակություն
gyummmm

Tsayg.am Գյումրիում շարունակվում է ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի դեմ մեկնարկած բողոքի երթը: Որպես հիմնական ակցիա հայտարարված է նստացույց, ցուցարարները, սակայն ստեպ-ստեպ ոստիկանների ուղեկցությամբ քայլում են քաղաքի փողոցներով, հնչեցնում տարբեր կոչեր և բոլորին հրավիրում միանալ երթին: Գիշերը նստացույցը շարունակվելու է: Վաղը, հունիսի 25-ին, եթե չլինի կասեցման որոշում, ապա Գյումրիում ժամը 19:00-ին կմեկնարկի պահանջատիրական երթ դեպի 58 թաղամաս: Նշենք, որ երթը բազմամարդ է, ընթանում է խաղաղ: Ոստիկանների կողմից ակտիվիստները չեն հանդիպում որևէ խոչընդոտի: