A
A
Հրանտ Բագրատյան.«Դիմացեք, երկու օրից Երեւանում կլինեմ»
ՀԱԿ խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Հրանտ Բագրատյանը համոզված է, որ հոսանքի թանկացման դեմ պայքարող ակտիվիստները մեծ գործ են անում ազգի համար։ «Այսօր Ռոբերտ Նազարյանը եւ ՀԷՑ-ի մամուլի խոսնակը հայտարարել են, որ նվազագույն չափով են բարձրացրել հոսանքի սակագինը։ Դա սուտ է, դատեք ինքներդ։ Ինչո՞ւ պետք է Հայաստանում 2,5 անգամ ավելի թանկ լինի, քան Ռուսաստանում, 4 անգամ ավելի թանկ քան Ուկրաինայում, ավելի թանկ քան Վրաստանում։ Դա տոտալ գողության արդյունք է։ Դիմացեք, երկու օրից Երեւանում կլինեմ»- ֆեյսբուքյան իր էջում գրել է պատգամավորը։