Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Ռոբերտ Նազարյանը՝ խորհրդակցությունից դուրս գալուց հետո.168.am

Քաղաքականություն
a9be292fd87e2e395748a0a1c0a1e9bc

«Ես նախօրոք պլանավորված խորհրդակցության եմ գնացել վարչապետի մոտ, դա որևէ կապ չունի ո´չ էլեկտրաէներգիայի սակագների հետ, ո´չ էլ այսօրվա իրադարձությունների հետ»,- հայտարարել է Հայաստանի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը՝ հերքելով տարածված լուրերը, որ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ խորհրդակցություն է եղել՝ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման շուրջ առկա իրադրության կապակցությամբ: Հարցին, եթե Սերժ Սարգսյանը, ինչպես Մաշտոցի պուրակում դեպքում ասաց՝ «սիրուն չի», հիմա էլ միջամտի, հնարավո՞ր է ՀԾԿՀ որոշումը կասեցվի, Ռ.Նազարյանը պատասխանեց, որ դրանք տարբեր հարցեր են, իսկ որոշման չեղարկում միայն մի դեպքում կարող է լինել՝ եթե հանձնաժողովը ստանա որևէ պաշտոնական գրություն՝ մատնանշելով աղբյուրը այն գումարի, որի չափով սակագինը վերանայվել է' Մանրամասներն այստեղ