Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր շախմատիստ Սամվել Տեր-Սահակյանը զբաղեցրեց երրորդ տեղը

Սպորտ
sport-asryan

Այսօր Ջերմուկում ավարտվեց շախմատի Կարեն Ասրյանի հիշատակին նվիրված թվով 8-րդ մրցաշարը: Կայացած 9 տուրից հետո երեք շախմատիստներ վաստակեցին 7-ական միավոր, այդ թվում հայաստանցի Սամվել Տեր-Սահակյանը: Լրացուցիչ գործակիցներով հուշամրցաշարի հաղթող ճանաչվեց ուկրաինացի Միխայլո Օլեկսիենկոն: Երկրորդ տեղը գրավեց նրա հայրենակից Անտոն Կորոբովը, իսկ երրորդ` Սամվել Տեր-Սահակյանը: Մեր պատվիրակներից հաջող հանդես եկան նաեւ Ռոբերտ Հովհաննիսյանն ու Արման Փաշիկյանը, որոնք 6,5-ական միավոր վաստակեցին եւ ուկրաինացիներ Զախար Եֆիմենկոյի ու Ալեքսանդր Արեշչենկոյի հետ բաժանեցին 4-7-րդ տեղերը: Նշենք, որ այս տարի հուշամրցաշարին մասնակցեցին 11 երկրների 92 ներկայացուցիչներ, որոնցից 16-ը` գրոսմայստերներ են: