Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վանաձորցինները նույնպես փողոց են դուրս եկել (տեսանյութ)

Քաղաքականություն Մարզեր
Region-Capֆֆֆture

Ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման, այսօր բողոքի ակցիա է կազմակերպվել նաեւ Վանաձորում։ Արցախ պուրակում, այս պահին, հավաքվել են մոտ 300-400 քաղաքացի, որոնք իրենց հետ բերել են ցուցապաստառներ՝ «Էլեկտրաէներգիայի փող չունենք» «Վերջ թալանին» գրառումներով։ Լոռու մարզից մեզ հայտնեցին, որ ակցիան կոնկրետ կազմակերպիչներ չունի, հիմնականում հավաքվել են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ՀԿ-ների անդամներ։ Հրապարակ են եկել նաեւ քաղաքական ուժերի ներկայացուցիչներ՝ ՀԱԿ-ից,  Ժառանգությունից եւ Հիմնադիր խորհրդարանից։ Այս պահին Արցախի հրապարակում կան նաեւ բազմաթիվ ոստիկաններ, վերջիններս չեն շփվում ակցիայի մասնակիցների հետ եւ լուռ հետեւում են ակցիային։ Թե ի՞նչ կանեն հետագայում՝ ակցիայի մասնակիցները դեռ չեն որոշել։