A
A
Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց
Բերման ենթարկվածներ կան Երեւանի ոստիկանության գրեթե բոլոր բաժիններում: Այս մասին հայտնում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը։ «Կենտրոնի ոստիկանությունում խոսել եմ Կորյուն Դավթյանի, Արտակ Գեւորգյանի, Թամարա Զախարյանի, Սվետլանա Ավագյանի, Միխայիլ Չերչինյանի, Լեւոն Չոբանյանի, Արտյոմ Գրաբսկիի, Մարատ Դարբինյանի, Գուրգեն Ստեփանյանի, Գեւորգ Խուրշուդյանի, Անտոն Իվչենկոյի, Վուրադ Վարձելյանի հետ: Նույն բաժնում գտնվող Վիլեն Գաբրիելյանին, Անդրիաս Ղուկասյանին, Գոռ Սարգսյանին տեսնել չհաջողվեց, որովհետեւ իմ այցելության պահին նրանք հարցաքննվում էին Քննչական կոմիտեի քննիչների կողմից:
Ինձ ասացին, որ հարուցված է քրեական գործ՝ Խուլիգանության հատկանիշներով եւ բոլոր բերման ենթարկվածները անցնում են այդ գործով: Ասացին նաեւ, որ բերման ենթարկվածների հետագա կարգավիճակը առաջիկա ժամերին կճշտվի:
Կենտրոնի ոստիկանությունից մի քաղաքացու տեղափոխել են հիվանդանոց»: