Բացել լրահոսը Փակել լրահոսը
290926 (1)
A A
Պաշտոնական

Դատախազությունը պահանջում է ՀՔԾ աշխատակազմի նախկին ղեկավար Ալիկ Գևորգյանից հօգուտ պետության բռնագանձել 12 անշարժ գույք, շուրջ 66 միլիոն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեում տարբեր պաշտոններ, ինչպես նաև ՀՀ հատուկ քննչական ծառայության աշխատակազմի նախկին ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Ալիկ Սիամանթոյի Գևորգյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել

Ø 12 անշարժ գույք, որից 5-ը՝ Երևան քաղաքում, 7-ը՝ Արմավիրի մարզում.

Ø 2 տրանսպորտային միջոց.

Ø 1 իրավաբանական անձում մասնակցություն.

Ø 65 միլիոն 896 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ:

Հանրային կապերի բաժին