A
A
Լարված իրավիճակ Երեւանի կենտրոնում (տեսանյութ)
Ոստիկանները կարծես որոշել են «մաքրել» Բաղրամյան պողոտան՝ թույլ չտալու համար հասնել Նախագահական նստավայր։ Ամեն ինչ արվում է նաեւ լրագրողներին հեռացնելու համար։ Քաղաքացիական հագուստով մի անձ այնպես հրեց «Ա1+»-ի լրագրողին ,որ վերջինս քիչ էր մնում հայտնվեր հատակին։ Երբ վերջինս փորձեց հասկանալ՝ ինչու է նա հրում, անձը հրաժարվեց պատասխանել։ Ակտիվիստները նստել են փողոցում։ Լսվում են «Հաղթելու ենք» կոչեր։ Ակցիայի մասնակիցները հայտարարում են, որ իրենց պահանջը մեկն է՝ էլեկտրաէներգիայի թանկացման որոշման չեղարկումը։ «Տվեք այդ չեղարկման որոշումը, եւ մենք գնում ենք»,- ասում ենք նրանք։