Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Երթ դեպի Բաղրամյան 26՝ անկախ ոստիկանության զգուշացումից

Քաղաքականություն
11650627_1149109611781830_1408717078_n-1

Ժամը 19-ին լրացավ վերջնաժամկետը, որը «Ոչ թալանին» նախաձեռնությունը տվել էր էլեկտրաէներգիայի սակագինը բարձրացնելու որոշումը չեղյալ հայտարարելու համար։ Եռօրյա նստացույցի մասնակիցները դեռեւս ուրբաթ օրը հայտարարել էին, որ եթե իշխանությունները իրենց պահանջը չբավարարեն, կշարժվեն դեպի Հայաստանի նախագահի նստավայր։ Ներկաները համաձայն չէին ոստիկանության ներկայացուցչի հետ՝ հայտարարելով, որ իրենց ակցիան օրինական է։ Թեեւ մայրաքաղաքի տարբեր հատվածներում ոստիկանական ուժեր էին կուտակված, այնուամենայնիվ «Ոչ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին խաղաղ երթով գնալ Բաղրամյան 26։ Ոստիկանությունը կրկին հայտարարեց, թե նրանք պատասխանատվության կենթարկվեն։ Այնուամենայնիվ, քաղաքացիները երթով շարժվեցին, իսկ ոստիկանությունը փորձեց նրանց խանգարել՝ ժամանակ առ ժամանակ փակելով ճանապարհը։ Վալերի Օսիպյանը նույնիսկ հայտարարեց, թե Սերժ Սարգսյանը կընդունի նրանցից երեք- չորս հոգու, եթե երթը տեղի չունենա։ Երիտասարդները չհամաձայնվեցին։ Ոստիկանները չեն բացառում, որ կդիմեն այլ միջոցների։ Նրանք թույլ չեն տալիս հասնել Բաղրամյան 26։