Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Մեր սամբիստները Բաքվում կպայքարեն բրոնզե մեդալների համար

Կարևոր լուրեր Սպորտ
c029d6241c48878b8d27ca3716ae0722

Բաքվում շարունակվող եվրոպական առաջին մարզական խաղերում Հայաստանի սամբիստները կպայքարեն բրոնզե մեդալների համար: 57 կգ քաշային կարգում Տիգրան Կիրակոսյանը մեկնարկային մրցամարտում պարտվեց ռուսաստանցի Այմերգեն Ատկունովին: Սակայն մեր մարզիկը կմասնակցի 3-րդ տեղի համար հանդիպմանը, քանի որ նրա մրցակիցը մտել է եզրափակիչ: Բրոնզե մեդալի համար պայքարում Տիգրան Կիրակոսյանը կմրցի բելառուսցի Վլադիսլավ Բուրձի հետ: 90 կգ քաշային սամբիստ Աշոտ Դանիելյանը քառորդ եզրափակիչում հաղթեց մոլդավացի Վալերի Մելեաշևիչին, սակայն կիսաեզրափակիչում զիջեց բելառուսցի Անդրեյ Կազուսիոնակին: Երրորդ տեղի համար մրցամարտում ստեփանակերտցի սամբիստը ուժերը կչափի լիտվացի Ռադվիլաս Մատուկասի հետ: Կանանց մրցաշարում հանդես եկող 52 կգ քաշային Սոսե Բալասանյանը առաջին փուլում զիջեց ռուսաստանցի Ալլա Խարիտոնովային, որը հետագայում մտավ եզրափակիչ: Այժմ մեր մարզուհին բրոնզե մեդալի համար մարտում կմրցի բուլղարուհի Մագդալենա Վրբանովայի հետ: