Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Սիրիահայ փախստականների 63 տոկոսը գործազուրկ է (տեսանյութ)

Հասարակություն
child

Աշխարհում կա 60 միլիոն փախստական, որից կեսը երեխաներն են։ Save the Children կազմակերպության տվյալներով՝ Հայաստանում ապրում է Սիրիայից տեղահանված 12 000 անձ։ Աշխատանքային տարիքի քաղաքացիների 63%-ը գործազուրկ է, 40%-ը ապրում է նախկին խնայողությունների հաշվին։ «Սարգիս Մուրադյան» պատկերասրահում Save the Children-ը Հայաստանում բրիտանական դեսպանության աջակցությամբ կազմակերպել է փախստականների միջազգային օրվան նվիրված լուսանկարների ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված լուսանկարները ներառականության, մարդասիրական օգնության, կամավորության, հանդուրժողականության մասին են։ Ցուցահանդեսի առանցքը Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Թուրքիայից Սիրիա գաղթած հայերին Save the Children-ի կողմից փախստականներին ցուցաբերված աջակցությունն է։ «Անձամբ ինձ համար այս միջոցառումը ոչ միայն հայ ազգի գաղթի պատմության վկայությունն է, այլ նաև Save the Children-ի՝ որպես աշխարհի 120 երկրում երեխաների մասին հոգ տանող կազմակերպության պատմության զարգացումը»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է կազմակերպության տնօրեն Արսեն Ստեփանյանը։ Մանրամասները՝ տեսանյութով