«Ժողովուրդը Բաստիլի գրոհի պիտի գնա» (տեսանյութ)
Հիմնադիր խորհրդարանի անդամ, ազատամարտիկ Պավլիկ Մանուկյանը համարում է, որ էլեկտրաէներգիայի թանկացումը պայմանավորված է պետականության կորստով։ «Մենք չունենք իշխանություն, ժողովուրդը արտադրում է, որ ցեղը պիտի պահի, բայց այն սնամեջ է, դատարկ է՝ բարոյական և այլ առումներով։ Ժողովուրդը Բաստիլի գրոհի պիտի գնա»,- «Ա1+»-ի հետ զրույցում նշում է ազատամարտիկը։ Ըստ նրա՝ ինքը պարտավոր է այս օրերին գտնվել Ազատության հրապարակում՝ ժողովրդի կողքին։ «Ես նրա զինվորն եմ, պիտի նրա կողքին լինեմ»,- ասում է Պավլիկ Մանուկյանը։ Ազատամարտիկը համոզված է, որ ժողովուրդը ասի ոչ թալանին, այլ պետք է ոտքը խփի գետնին ու բա՛վ է ասի։ Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ծավալված շարժումը կարող է վերածվել համաժողովրդական շարժման, ինչը կհանգեցնի իշխանափոխության, ազատամարտիկը պատասխանում է. «Այլընտրանք չկա, սրանք մեկա գնալու են, 20-25 տարի դիմացավ էս ժողովուրդը, հարյուրավոր դատարկված գյուղեր ունենք, մենք դրախտի մեջ, բայց դժողքում ենք ապրում»,- նշում է նա։