Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Նստացույցը շարունակվում է. Ազատության հրապարակն ակտիվիստները մաքրել են

Հասարակություն
unnamed-2

Ազատության հրապարակում շարունակվում է երեկվանից սկսված ընդդեմ էլեկտրաէներգիայի թանկացման նստացույցը: Նստացույցի մասնակից ավելի քան 20 մարդ Օպերայի շենքի հենց դռների մոտ կեսօրի տապից պատսպարվել էին հովանոցների տակ: Նրանք իրենց հետ ունեին խմելու ջրով լի շշեր, քիչ հեռվում կային նաեւ մաքրության համար անհրաժեշտ պարագաներ: Ինչպես «Ա1+»-ի հետ զրույցում նշեց նստացույցի մասնակից Արամ Մանուկյանը` իրենք առավոտ կանուխ մաքրել են ամբողջ տարածքը, պահպանել հասարակական կարգը: Նրա խոսքերով` գիշերը հանգիստ է անցել, որեւէ խոչընդոտ չի եղել, ոստիկանության աշխատակիցներ կային, որոնք միայն պահպանել են հասարակական կարգը. «Գիշերը մեզ հետ լուսացրեց մոտ 240 մարդ: Մենք ինքնակազմակերպվել էինք` հետեւում էինք, որպեսզի բացառվեն սադրանքները թե մեր, թե ոստիկանների կողմից»: Արամ Մանուկյանը նշեց, որ բազմաթիվ մարդիկ են մոտենում նստացույցի մասնակիցներին` աջակցելով բարոյապես, ոգեշնչելով, բերելով ջուր, անձրեւանոց, այլ անհրաժեշտ պարագաներ: Նա նշեց, որ ժամը 19:00-ին հավաք է նախատեսված, իսկ մինչ այդ իրազեկող երկու խումբ պտտվում են քաղաքում ու տեղեկացնում նստացույցի, բարձրացված պահանջի մասին, ինչպես նաեւ` հունիսի 22-ին նախատեսվող միջոցառման` երթ դեպի Բաղրամյան 26: Նստացույցի մասնակիցներին այցելել էին նաեւ ՕԵԿ պատգամավոր Իշխան Խաչատրյանն ու Լեւոն Դոխոլյանը: Նրանք իրենց դժգոհությունը հայտնեցին, որ երեկվա հանրահավաքին իրենց հնարավորություն չտրվեց ելույթ ունենալու: «Ա1+»-ի հետ զրույցում նրանք վստահեցրին, որ իրենց կուսակցությունից եւս եղել են մարդիկ, որ գիշերել են Ազատության հրապարակում: Фото0059 unnamed unnamed (1) Фото0058