Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Եթե որոշումը չկասեցվի, շարժվում ենք Բաղրամյան 26. «Ոչ թալանին»

Հասարակություն
elec

Հարգելի հայրենակիցներ, ինչպես արդեն հայտարարվել է` հունիսի 19-ից «Ոչ թալանին» քաղաքացիական նախաձեռնությունը, հաշվի առնելուվ ժողովրդի պահանջը, նստացույց սկսեց Ազատության հրապարակում` պահանջելով անհապաղ կասեցնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին ապօրինի որոշումը։ Մենք իշխանություններին ժամանակ տվեցինք մինչև հունիսի 22-ը, ժամը 19։00-ն։ Եթե մինչ այդ նրանց կողմից պաշտոնապես չհայտարարվեց կասեցման մասին լուրը, բոլորս այդ օրը ժամը 19։00-ին հավաքվում ենք Ազատության հրապարակում և շարժվում դեպի Բաղրամյան 26։ Կոչ ենք անում բոլոր քաղաքացիներին մասնակցել բողոքի ակցիային և տեր կանգնել պահանջին։ Որոշողը մենք ենք։ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնություն։