Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Ադրբեջանն իր փախստականներին սարքել է ստրուկներ, էքսպոնատներ» (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
jD4pTzq4T9A

Կեցություն՝ առանց հստակ կարգավիճակի։ Մի քանի հարյուր հազար մարդ 25 տարուց ավելի է՝ ապրում է այս կարգավիճակով՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության արդյունքում։ «Փախստականների հարցը պետք է Հայաստանի համար լիներ հարց, որը ինքը պետք է միշտ պահեր այլ ատյաններում՝ որպես քաղաքական հարց»,-կարծում է «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը։ Կովկասյան հակամարտությունների հարցերով փորձագետ Թաթուլ Հակոբյանի կարծիքով՝ եթե մեր երկրի համար թիվ 1-ը փախստականների կարգավիճակի հարցն է, ապա Ադրբեջանն այլ նպատակներ ունի։ «Ադրբեջանը դա շատ լավ է օգտագործում։ Երբեմն դա հասնում է անբարո վիճակի, երբ մարդկանց դժբախտություններն օգտագործում են քաղաքական, աշխարհաքաղաքական, ներքաղաքական և բազմաթիվ այլ նպատակներով»։  Այն, որ հայկական երկու պետությունների և Ադրբեջանի վերաբերմունքը փախստականների հանդեպ խիստ տարբերվում է, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահի համար ակնհայտ է։ «Ալիևը հռչակում է իրենց տնտեսության վագրային թռիչքների աճի մասին, բայց իրենց փախստականներին՝ Հայաստանից գնացած ադրբեջանցիներին, իրենք սարքել են ստրուկներ, էքսպոնատներ, փախստականներին պահում են ճամբարներում։   Մանրամասները՝ տեսանյութում