«1915-ին էլ հայ ժողովուրդը կոտորվում էր, իսկ արեւմուտքը սեմինարներ էր անում». թուրքագետ (տեսանյութ)
Հանուն Հարավային Կովկասի անվտանգության ու կայունության՝ Ռոուզ-Ռոթ սեմինարի շրջանակում Երեւանում հանդիպեցին ՆԱՏՕ-ի մի շարք ներկայացուցիչներ, քաղաքական գործիչներ ու քաղաքագետներ։ Բազմաթիվ քննարկումմներն ու ելույթները կկարողանա՞ն արդյոք տարածաշրջանում կայուն խաղաղության երաշխիքներ տալ։ Այսպիսի սեմինարներն ու հանդիպումները թուրքագետ Ռուբեն Մելքոնյանին հիշեցնում են 1915 թվականը. «Այս ամենը շատ նման է նաեւ հայոց ցեղասպանության ժամանակաշրջանին, երբ հայ ժողովուրդը կոտորվում էր, իսկ արեւմուտքը սեմինարներ էր անում ու քննարկում»։ ՆԱՏՕ-ն երբեւէ չի խրախուսել հակամարտության ռազմական լուծումը՝ պնդում է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Պաուլո Ալլին։ Իսկ հայ մասնագետնների կարծիքով՝ այդ կառույցը երբեք էլ արդյունավետ չի աշխատել։ Ավելին՝ տեսանյութով